Հայաստանում վաճառքի կամ վարձակալության հանվող անշարժ գույքի նկատմամբ նոր պահանջներ կսահմանվեն։
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հունվարի 19-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը պարզաբանել է, որ 2026 թվականի երկրորդ կեսին ուժի մեջ կմտնի օրենքը, ըստ որի՝ ռիելթորները պետք է ատեստավորում անցնեն։ Թեստավորումն իրականացվելու է թեստերի հանձնման միջոցով։
Բացի այդ, կներդրվի անշարժ գույքի կառավարման նոր ինստիտուտ, որը թույլ կտա սեփականատերերին՝ առանց ավելորդ վարչարարության, գույքը հանձնել կառավարման և ստանալ եկամուտներ։ Կառավարիչների նկատմամբ նույնպես սահմանվում են պահանջներ։
Նա տեղեկացրել է, որ կներդրվի էլեկտրոնային համակարգ, որտեղ կստուգվեն անշարժ գույքի որակական պարամետրերը և միայն դրանից հետո այն կարող է հանվել վաճառքի կամ հանձնվել վարձակալության։






































