Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ագարակից մինչև Թալին տանող ճանապարհահատվածը ամբողջությամբ գտնվում է մերկասառույց վիճակում, ինչպես նշում են վարորդները՝ բարձիթողի վիճակ է։ Ամբողջ ճանապարհից չի հեռացվել ոչ միայն ձյունը, այլև չի կատարվել աղ ու ավազի խառնուրդով մշակում։
Շիրակի մարզի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, արդեն 10-ից ավելի անգամ վարորդներին Շիրակի մարզից ուղեկցում են մինչև Արագածոտնի մարզ, դեպի Լանջիկ, որտեղից էլ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ, վարորդներին անվտանգ ուղեկցում են մինչեւ ժողովրդին հայտնի «Աշտարակի գայի պոստի» մոտ։ Եվ այդ ուղեկցումների շնորհիվ է, որ վարորդները անվտանգ ու ապահով հասնում են իրենց օջախներ։
Բարձիթողի վիճակում է նաև Կոշ գյուղ մտնող ճանապարհը, որը նույնպես ընդհանրապես մաքրված չէ ձյան շերտից։






































