Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են. ՆԳՆ

Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳն միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կապ ապահովող մատակարարի մասնագետները ողջ ռեսուրսով աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։

Վերոնշյալ խնդրի պատճառով ներկայումս հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Եթե մոտենում եք Վազգեն Սարգսյան հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ կացության քարտը ստանալու նպատակով, տեղեկացնում ենք, որ տեղում էլեկտրոնային ստորագրության ակտիվացում չի իրականացվի։ Խորհրդատվության համար մոտեցող քաղաքացիները կարող են մոտենալ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Կացության քարտի համար մոտեցող քաղաքացիները կարող են ստորագրել և ստանալ քարտը, սակայն էլեկտրոնային (թվային) ստորագրությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի մոտենալ ևս մեկ անգամ, երբ խնդիրը կարգավորված լինի։

Առաջարկում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին․ խնդրի լուծումից անմիջապես հետո մենք կտեղեկացնենք, և հնարավոր կլինի մոտենալ ու ակտիվացնել թվային ստորագրությունը։ Շնորհակալություն ըմբռնման համար»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031