Մեր երկրի գերագույն առաջնորդի վրա հարձակnւմը հավասարազոր է Իրանի ժողովրդի դեմ լայնածավալ պատերшզմի. Փեզեշքիան

Մեր երկրի Գերագույն առաջնորդի վրա հարձակումը հավասարազոր է Իրանի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի, գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական էջում։
«Եթե ​​Իրանի հարգարժան ժողովրդի կյանքն արդեն իսկ բազմաթիվ դժվարությունների և սահմանափակումների մեջ է, ապա հիմնական գործոններից մեկը ԱՄՆ կառավարության և նրա դաշնակիցների երկարատև թշնամանքն ու անմարդկային պատժամիջոցներն են», — նշել է Փեզեշքիանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Politico-ին տված հարցազրույցում կոչ է արել վերջ դնել Խամենեիի գրեթե 40-ամյա կառավարմանը՝ նրան անվանելով «հիվանդ մարդ, որը պետք է ճիշտ ղեկավարի իր երկիրը և դադարի մարդկանց սպանել»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031