Քննարկվել է «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցը

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը և ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչերը մասնացել են «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցի քննարկմանը, որը կյանքի էր կոչվել «Արամինտա» կազմակերպության կողմից:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային փորձառությունները, խոցելիությունը և մարդու իրավունքների իրավիճակը։

Ռուբինա Լալայանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված աշխատանքներն՝ ուղղված աշխատավայրերում մարդու իրավունքների խնդիրներին արձագանքմանը, խտականության բացառմանը և օտարերկրացիների իրավունքների պաշտպանությանը։

Նա նշել է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում և այդ համատեքստում պարբերաբար գործադրվում են բազմապիսի գործիքակազմեր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031