Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և կամրջի տակ հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու մարմին։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար պարզվում է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031