ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

ԱՄՆ-ն ռազմական ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ Իրանի հետ լարվածության ֆոնին Մերձավոր Արևելք է տեղակայվում առնվազն մեկ ամերիկյան ավիակիր։ Հեռուստաալիքը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ խոսքը վերաբերում է Հարավչինական ծովում գտնվող USS Abraham Lincoln-ին, թե այս շաբաթ Նորֆոլկից և Սան Դիեգոյից մեկնած երկու նավերից մեկին։ Սպասվում է, որ տարածաշրջան ուղևորությունը կտևի առնվազն մեկ շաբաթ։

Աղբյուրները նշել են, որ առաջիկա օրերին և շաբաթներին սպասվում է ամերիկյան ռազմական ուժերի ժամանումը Մերձավոր Արևելք՝ օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով՝ նախագահ Դոնալդ Թրամփին տարբերակներ տրամադրելու համար, եթե նա որոշի հարվածել Իրանին:

Աղբյուրների համաձայն՝ զինվորականները պատրաստում են մի շարք տարբերակներ՝ կախված Իրանի առաջիկա օրերին ձեռնարկվող գործողություններից։ Ակնկալվում է, որ տարածաշրջանում կտեղակայվեն նաև հակահրթիռային պաշտպանության համակարգեր՝ ամերիկյան բազաները և Իսրայելը պաշտպանելու համար։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031