Սոլովյովի մոտ մեծ պատրաստակամությամբ հարցազրույց կտայի՝ ուղիղ եթերում. Արմեն Աշոտյան

Էրդողանի, Ալիեւի, Ֆիդանի, Բայրամովի թքոցները անձրեւի տեղ սղացնող նիկոլական քարոզչամեքենան լծվել է Սոլովյովի անհաջող ձեւակերպումներով ռուսոֆոբիայի կրակը վառ պահելու համար։ Այս ամսին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Սոլովյովի մոտ մեծ պատրաստակամությամբ հարցազրույց կտայի՝ ուղիղ եթերում բաց խոսելու հայ-ռուսական հարաբերությունների իրական կնճիռների մասին։ Ավաղ, նման հնարավորություն դեռ չունեմ։

Այլեւս «սովորական» է, որ ռուսաստանցի մի շարք գործիչներ մեր տարածաշրջանի մասին խոսելիս դրսեւորում են «Слон в посудной лавке» առակի հերոսի կեցվածքը։

Զարմանում եմ, թե ոնց կարելի է հետեւողականորեն դասեր չքաղել սեփական սխալներից, այդ թվում՝ քարոզչական։

Ուրիշ բան, որ Հայաստանում սրիկաների վերջին հանգրվանը դարձել է ռուսոֆոբիան։

Բայց ո՞նց է ստացվում, որ ռուսաստանցի գործընկերները (կամա՞ թե՞ ակամա) սնուցում են այդ կուտոկին։ Совпадение? ….»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ասել է ինչո՞ւ մենք չենք կարող հատուկ ռազմակшն գործողություններ սկսել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում՝ ինչպես Ուկրաինայում:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031