Հալեպում գիշերը ծանր էր, բայց առավոտյան ամեն բան ավարտվեց. Քրդական ուժերը դուրս եկան. Մարիա Գաբրիելյան

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ կային, որովհետև երեք շրջանները, որոնք քրդական տիրապետության ներքո էին, այդ շրջաններում բանակը բավական արաջխաղածում էր գրանցել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Բերիո հայոց թեմի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը՝ նշելով, որ առավոտից արդեն ռազմական գործողությունները դադարել են։

«Գիշերը տակավին ռազմական գործողությունները շարունակվում էին, իսկապես արհավիրքային ժամեր էին, մինչև առավոտ ծանր հրետանին գործում էր և ծանր ռազմամթերքով հարվածներ էին հհասցվում, բայց առավորյան պատկերը լրիվ փոխվեց, Սիրիայի բանակը մուտք գործեց այդ երեք շրջաններ և հիմա այս ժամերին ավտոբուսներով ու ավտոմեքենաներով քրդական ուժերը դուրս են գալիս այս երեք շրջաններից և տեղափոխվում են դեպի հյուսիս–արևելք։

Այս պահին ավազաբլուրները, արհեստական սահմանները, անցարգելքները հետզհետե հեռացվում են, քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները արդեն աշխատանքի են անցել։ Նախատեսվում է, որ կիրակի պետական, կրթական հաստատությունները բոլորը կբացեն իրենց դռները և կտննեն բնականոն հուն, քանի որ ուրբաթ և շաբաթ աշխատանքային չեն։

Այդ երեք շրջաններից՝ Աշրաֆիե, Շեխմասուդ և Բենիզեթ, առաջինը բանակը հեշտությամբ մուտք գործեց Աշրաֆիեի, հիմնական խնդիրը Շեխմախսուդն էր, որովհետև այն բարձրունքի վրա էր։ Երբ արդեն բանակը սկսեց իր նվաճումները, եկեղեցու ղողանջները հնչեցին, մզկիթներում աղոթքներ բարձրացան, տոնական մթնոլորտ սկսվեց, բայց ռազմական գործողությունները խանգարում էին ամբողջական ուրախությանը։

Ընդհանուր առմամբ, փառք Աստծո, քաղաքը նվազագույն վնասներով դուրս եկան այս եռօրյա ռազմական գործողություններից։

Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա այն միայն նյութական վնասներ է կրել, որոշ տներ վնասվել են։ Ենթադրում ենք, որ հետայսու ավելի հանգիստ կգնանք ազգային գերեզմանատուն, որը այդ շրջաններում է գտնվում և Զատիկի մեռելոցին չկարողացանք այցելել։ Կարծում եմ՝ հետայսու այդ խնդիրը չենք ունենա և կյանքն իր բնականոն հունին կվերադառնա»,–ասաց նա։

Մարիա Գաբրիելյանն ընդգծեց, որ հիմա պետք է ականազերծման գործողություններ սկսեն՝ բնակիչների անվտանգության ապահովման համար։ Եթե այս տեմպով աշխատին, շատ արագ ժողովուրդը կվերադառնա իր տները։ Արդեն հանվել է տներից դուրս գալու արգելքը, որը վերաբերում էր միայն այդ երեք շրջաններին, որոնք ռազմական թատերաբեմ էին, դիպուկահարներ էին տեղակայված։

Այս ժամերում արդեն կյանքը բնականոն հունի մեջ է, մարդիկ դուրս են գալիս փողոց։ Հայերը, որոնք ապաստան էին գտել եկեղեցում, վերադարձել են իրենց տները։ Հայ համայնքում ամեն բան կարգին է, դպրոցները կբացվեն երկուշաբթի»,– ընդգծեց նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031