Իրանում տեղի ունեցող ցույցերին հանցակից են օտարերկրյա տերությունները. Խամենեի

Արտասահմանյան տերությունները հանցակից են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, ուրբաթ պետական ​​հեռուստատեսությամբ ունեցած ելույթում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։

«Իրանը չի նահանջի բողոքի ցույցերի առջեւ։ Այն (իսլամական հանրապետությունը) չի հանդուրժի օտարերկրացիներին ծառայելը»,- ասել է նա։

Խամենեին ավելացրել է, որ արտաքին տերությունների համար աշխատող յուրաքանչյուր ոք մերժվելու է ե՛ւ ժողովրդի, ՛եւ իսլամական համակարգի կողմից։

Խամենեին նաեւ կասկած է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի ժողովրդին աջակցելու մասին պնդումների վերաբերյալ եւ մեղադրել է նրան անցյալ տարի Իրանի վրա հարձակումների ժամանակ գրեթե հազար իրանցիների մահվանը հանցակից լինելու մեջ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031