Թրամփը ազատ է արձակել երկու ռուսաստանցու «Մարիներա» լցանավից՝ Ռուսաստանի դիմելուց հետո. ԱԳՆ

Ռուսաստանի դիմումի համաձայն՝ Միացյալ Նահանգները որոշել է ազատ արձակել երկու ռուսաստանցու «Մարիներա» լցանավից։ Մոսկվան ողջունում է այս որոշումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր դիմումին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ազատ արձակել «Մարիներա» լցանավի անձնակազմից երկու ռուսաստանցու, որոնք նախկինում ձերբակալվել էին ԱՄՆ-ի կողմից Հյուսիսատլանտյան օվկիանոսում գործողության ժամանակ։ Մենք ողջունում ենք այս որոշումը եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ ղեկավարությանը»,- ասել է Զախարովան։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031