3 գրանդ ակումբ հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիի ծառայություններով

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները հետաքրքրված են «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Լիվերպուլը», որոնք նախատեսում են նրան ձեռք բերել ամռանը, երբ կավարտվի ֆուտբոլիստի պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ։ Խաղացողի համար պայքարելու պատրաստակամություն է հայտնել նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն «Քաղաքաբնակները» ցանկանում են պաշտպանի տրանսֆերն իրականացնել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Գեհին «Չելսիի» սան է։ Նա «Քրիսթալ Փելաս» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ 2025/26 մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Գեհիի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031