Հայաստանը 2026 թվականին այցելելու 52 վայրերի ցանկում է. The New York Times

The New York Times-ը հրապարակել է 2026 թվականին այցելելու 52 վայրերի ցանկ, և Հայաստանը ևս ընդգրկվել է վարկանիշային ցանկում։

Հանրապետությունը զբաղեցրել է ցանկի 20-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով մի շարք երկրներից, մասնավորապես՝ Իսպանիայից, Անգլիայից և Սեյշելյան կղզիներից։

«Գտնվելով խստաշունչ Կովկասում, Հայաստանը տասնամյակներ շարունակ գրավել է զբոսաշրջիկների և բնության սիրահարների ուշադրությունը։ Սակայն վերջերս զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է՝ 2025 թվականի առաջին ութ ամիսներին գրանցվել է ռեկորդային թիվ, իսկ օգոստոսին՝ ամսական այցելությունների նոր ռեկորդ», — նշվածէ հոդվածում։

Ինչպես նշում է պարբերականը, այդ ֆոնին, աշխարհի ամենամեծ գինու մրցույթներից մեկը՝ Concours Mondial de Bruxelles-ը, տեղի է ունենում մայիսին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

«Հայաստանը, որի գինեգործական ավանդույթները հաշվվում են ավելի քան 6000 տարի, իր երկրպագուներին առաջարկում է շրջագայություն չորս խոշոր գինեգործական շրջաններում»,- նշված է հոդվածում։

«Հեղափոխական Ամերիկա»-ն ​​գլխավորել է հեղինակավոր պարբերականի վարկանիշը։

Մասնավորապես, The New York Times-ը խորհուրդ է տալիս ճանապարհորդներին մասնակցել Միացյալ Նահանգների 250-ամյակի տոնակատարություններին, Աշխարհի գավաթի խաղին և հրավառության համերգին, որոնք նախատեսված են Վաշինգտոնում 2026 թվականի հուլիսի 4-ին։

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան զբաղեցրել է երկրորդ տեղը, հատկապես իր Ժամանակակից արվեստի թանգարանի և TR Warszawa ավանգարդ թատրոնի շնորհիվ։

Առաջին եռյակը եզրափակել է Բանգկոկը, որը պարբերականն ուշադրությունը գրավել է իր հայտնի «Վատ Չայվաթհանարամ» տաճարային համալիրով և այգիներով։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031