Հրդեհ է բռնկվել Լեռնաձոր գյուղի տներից մեկին հարակից ավտոտնակում․ այրվել են փայտե կառուցատարրերը, ներսում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենան

Հունվարի 8-ին, ժամը 20։24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնաձոր գյուղի 5-րդ թաղամասի տներից մեկին հարակից ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:27-ին, մարվել՝ 22:10-ին: Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Այրվել են ավտոտնակի փայտե կառուցատարրերը, ներսում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենան, իսկ հարակից խորդանոցում՝ կենցաղային իրեր:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա բնակելի տուն:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031