Չենք միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեինք, և միջամտել ենք այնտեղ, որտեղ պետք է միջամտեինք. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 8–ի նիստում քննարկեց ու հաստատեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։

Այն ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը ներկայանում է որպես զարգացման ուղենիշ, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը և պետական ինստիտուտները։

«Սա ուղենիշ է և հայտարարություն է մեր մտադրությունների մասին։ Լավ կլինի, որ կառավարության կողմից ընդունվող ռազմավարությունները և ռազմավարական փաստաթղթերը ճիշտ տեղում դնենք մեր կառավարման համակարգում։

Ռազմավարությունները առաջին հերթին մտադրությունների բարձրաձայնում են և անելիքների պատկերացումների համախմբված դրսևորում։

Այս փաստաթուղթը նրա մասին է թե մենք հիմա որտեղ ենք գտնվում և դեպի ուր ենք ուզում շարժվել։ Բայց սա բավարար չի, որովհետև Ա կետից Բ կետը կարելի է շարժվել մի քանի ճանապարհներով, ասենք, Երևանից Գյումրի կարելի է գնալ առնվազն մի քանի ճանապարհներով։

Հիմա ինչո՞վ է պայմանավորված վերանայման և նոր տնտեսական պարադիգմ որդեգրելու անհրաժեշտությունը։ Սրա համար կա մի քանի կարևոր պատճառ։ Առաջին պատճառը 2018 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով։ Ճշգրտված տվյալները կլինեն այս տարվա վիճակագրության, մենք վստահ ենք, որ թիվը կլինի 50-ից ավել, իսկ թե կոնկրետ ինչքան դա արդեն ցույց կտա վիճակագրությունը։

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվելը 2018 թվականից հետո և եթե 2017 թվականին Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 3872 դոլար էր, 2025-ի խիստ նախնական տվյալներով մոտավորապես 9400 դոլար է և աճը 2.4 անգամ է։

Իհարկե պետք է ասել որ այստեղ դրամի արժևորումը նույնպես դեր է կատարել բայց դրամի արժևորումն էլ է տնտեսական գործոն։ Նախորդ տարի Կենտրոնական բանկը շուկայից հավաքագրել է ավել քան 2 միլիարդ դոլլար, Այսինքն այդքան Հայաստանի շուկայում լրացուցիչ միջոցներ են ի հայտ եկել, ինչը նշանակում է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն կա որոշակի ֆինանսական և տնտեսական ներհոսք։

Այս ամեն ինչը նշանակում է, որ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն և բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին։ Մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամեն ինչում որտեղ է կառավարության դերը և որտեղ է այլ գործող անձանց դերը։

Կառավարության դերը, իմ կարծիքով, այն է, որ մենք վերացրել ենք տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները, վերացրել ենք մենաշնորհները, արգելքներն ու արգելակները։ Ահա սա է հիմնական պատճառը, որ 2018–ից ի վեր ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհքաղաքական վայրիվերումների, ՀՀ–ն ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի 2,4 անգամ աճ, 50% տնտեսական աճ և այս ամենը Կովիդի և գլոբար ռեցեսիայի պայմաններում»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որՀայաստանում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգը. «Սա նշանակում է գործնականում, որ կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր, և մյուս կողմից կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր, ընդ որում չմիջամտելու դեպքերն էլ են լայնորեն հայտնի, միջամտելու դեպքերն էլ են լայնորեն հայտնի։ Կառավարությունը չի միջամտել մինչև այն եզրը, մինչև այնտեղ, որից հետո արդեն չմիջամտելը պարզապես կլիներ անգործություն և անպատասխանատվություն»,–ասաց վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031