Երևանում 44-ամյա վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, պարեկներին է ներկայացրել կեղծ վարորդական իրավունքի վկայական

Հունվարի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արեգ Հ․-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, պարեկներին ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական և հայտնել, որ հանդիսանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից և ներկայացրել է կեղծ ծառայողական վկայական, հաղորդում է Shamshyan.com–ը։

Պարեկները վարորդին կեղծ փաստաթուղթ օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արեգ Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031