Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի, գերի և անհայտ կորած մեր զավակների համար. Գարեգին Բ

Վճռակամ լինենք հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայքում են պետական ու ազգային մեր ներուժը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սուրբծննդյան պատարագի ժամանակ իր խոսում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։

Նա, մասնավորապես, նշեց. «Եկեք հայց վեր առաքենք հայրենազրկված արցախահայ մեր զավակների տոկունության և ոգու ամրության և նրանց ոտնահարված իրավունքների ոտնահարման համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականների , հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության և նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։

Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող և անհայտ կորած մեր զավակների համար։

Թող բարձրյալի սուրբ խաչի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով, և մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ փրկիչ մեր տիրոջը այսօր և միշտ և հավիտյան»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031