ՔՊ–ն նախարարներով ու պատգամավորներով «ուխտերթ» է անում Երեւանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների եւ աջակիցների հետ ուխտերթի է մասնակցում Երեւանում։

Երթը կմեկնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ մինչ այդ քաղաքական էլիտան Սուրբծննդյան պատարագի էր մասնակցում աջակիցների հետ։ Նշենք, որ պատարագը հակականոնական էր, քանի որ Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակվեց։

Մեր տեղեկություններով, երթին մասնակցելու համար վարչական ռեսուրս է կիրառվել՝ փորձելով ցույց տալու, թե Փաշինյանի հակաեկեղեցական արշավին մեծ թվով մարդիկ են աջակցում։

Ի դեպ, Փաշինյանի երթին չեն մասնակցում ոչ կաթողիկոսին դեմ դուրս եկած հոգեւորականները, ոչ կարգալույծ քահանաները։

Նշենք, որ Փաշինյանի հետ կողք կողքի քայլում են Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Դավիթ Խուդաթյանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Կոնջորյանը։ Հետեւից մի քանի շարքով նրանց անվտանգության աշխատակիցներն են քայլում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031