Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան և 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 6-9-ի ցերեկը կբարձրանա 3-5, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031