եթե ՀՀ–ն իր հարևաններից ձեռք բերի իր վառելիքի 80 տոկոսը, տարեկան կտնտեսի 80–100 մլն դոլար. Խաչատուր Սուքիասյան

Հայաստանում ոչ ոք ոչ մեկին չի կարող ոչինչ պարտադրել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6–ին, Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ընտանիքին պատկանող ընկերությունն է ադրբեջանական բենզինը ներկրել և պարտադրել են բենզալցակայաններին, որ պետք է անպատճառ այդ բենզինը վաճառվի։

«Հայաստանը վերջին 30 տարում միշտ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից։ Հայաստանի համար տասնամյակներ շարունակ տրանսպորտային ուղիները փակ են եղել, և Հայաստանը մեծ գումարներ է վճարել տրանսպորտային ծախսերի համար։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանը իր հարևաններից ձեռք բերի իր օգտագործած վառելիքի 80 տոկոսը, կտնտեսի 80–100 մլն դոլար տարեկան։ Իսկ եթե ՀՀ–ն իր հարևաններից ձեռք չի բերում, հարևանները 10 հազար անգամ ավել վաճառում են աշխարհի տարբեր երկրների և միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ Հայաստանը կարող է տնտեսել 80-100 դոլար, և այդ գումարը կգնա այլ ոլորտների զարգացմանը։

Իսկ այդ երեխայական, չկրթված, չգիտեմ որտեղից ի հայտ եկած, որ ասում են՝ 100 հազար դոլար գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն ունի։ Եթե ուզում ես տնտեսություն զարգացնես, պետք է դրա համար խելք ունենաս։ Պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, ֆունդամենտալ, խորքային, խելք ունեցողներին էլ եմ ճանաչում»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031