Եթե ՀՀ-ն իր հարևաններից ձեռք բերի վառելիքի 80%-ը, որն օգտագործում է, տարեկան կտրվածքով կտնտեսի 80-100 մլն դոլար. Խաչատուր Սուքիասյան

ՀՀ-ն վերջին 30 տարում միշտ նավթամթերքներ է ներկրել տարբեր երկրներից: Տարբեր ժամանակներում տրանսպորտային միջոցները փակ են եղել դեպի Հայաստանի Հանրապետություն: Թեթև հաշվարկով՝ եթե Հայաստանի Հանրապետությունն իր հարևաններից ձեռք բերի իր վառելիքի 80%-ը, որն օգտագործում է, կտնտեսի 80 մլն-100 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով: Եթե ՀՀ-ն իր հարևաններից ձեռք չի բերում՝ հարևանները 10,000 անգամ ավելի վաճառում են աշխարհի տարբեր երկրներին, և իրենք միշտ այդ գումարը ստանում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն ունի, եթե ուզում ես տնտեսություն զարգացնես՝ պետք է դրա համար խելք ունենաս: Պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, ֆունդամենտալ՝ խորքային խելք ունեցողներին էլ եմ ճանաչում»,- նշել է նա:

Անդրադառնալով այսօրվա պատարագին ու ուխտերթին՝ Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ ՀՀ եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար:

«Ով որ ՀՀ-ում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևէ գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է: Դա նշանակում է, որ այլ երկրներից՝ այլ ձևերով ուղարկված մարդիկ են»:

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցին բարենորոգման ծրագիր ներկայացրած 10 եպիսկոպոսների արդար ու սրբակենցաղ լինելու մասին՝ Խչատուր Սուքիասյանը նշեց, որ դա հենց այն խնդիրն է, որ պետք է ամբողջությամբ, կամաց-կամաց լուծվի:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031