Ով կասի՝ Եկեղեցին քանդում են, ամենավերջին սրիկա ա. ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյան

Ով Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևիցե գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6–ին, Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Դա նշանակում է, որ այլ երկրներից, այլ ձևերով ուղարկված մարդիկ են։ Հայաստանի Հանրապետության եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար և պետք է իրենք ունենան համապատասխան եկամուտներ, որ կարողանան իրենց ընտանիքը պահեն։ Մնացածի մասին ավելորդություն է խոսելը»,–ասաց նա։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցին բարենորոգելու ծրագիր ստորագրած եկեղեցականները բոլորը ազնիվ են, արդար և սրբակենցա՞ղ, պատգամավորը պատասխանեց. «Հենց դա այն խնդիրն է, որ պետք է ամբողջությամբ լուծվի, բայց պետք է քիչ–քիչ, անգլերենում ասում են՝ step by step։ Կամաց-կամաց այդ ամեն ինչը պետք է լուծվի»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031