Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո 6 մարդ հիվանդանոց է տեղափոխվել

Ճապոնիայի Շիմանե պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժից հետո վեց մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ։

Շիմանե պրեֆեկտուրայի հրշեջ ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ժամանակ ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։ Հիրոսիմայի պրեֆեկտուրայի հրշեջ ծառայությունը նաև գրանցել է երկրաշարժի հետ կապված երկու վնասվածք. մեկ մարդ այրվածքներ է ստացել երկրաշարժի ժամանակ թափված տաք յուղից, իսկ մեկ ուրիշը վնասվածք է ստացել ընկնելու հետևանքով։

Հաղորդվում է նաև, որ մի շարք շրջաններում առաջացել են ջրամատակարարման խափանումներ, տվյալները ճշտվում են: Կան տեղեկություններ ճանապարհային ծածկույթի և տանիքների վնասման մասին:

6,2 մագնիտուդով երկրաշարժը Սիմանե պրեֆեկտուրայում տեղի է ունեցել ժամը 10:18-ին: Ցունամիի վտանգ չկա: Երկրաշարժի էպիկենտրոնի շրջանում ցնցումների ուժգնությունը կազմել է 5+ բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով: Դրանից հետո՝ 16 րոպեի ընթացքում, տեղի է ունեցել ևս երեք երկրաշարժ՝ ժամը 10:24-ին, 10:28-ին և 10:34-ին, որոնց մագնիտուդը համապատասխանաբար կազմել է 4,5, 5,1 և 3,8:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031