Skip to main content

Սուրբ Աննա եկեղեցու բակում բեմ են տեղադրել. Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում բեմ են տեղադրել։ Ամենայն հավանականությամբ այնտեղ ելույթ կունենան վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների եւ աջակիցների հետ ուխտերթի է մասնակցում Երեւանում։

Երթը մեկնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, որտեղ մինչ այդ քաղաքական էլիտան Սուրբծննդյան պատարագի էր մասնակցում աջակիցների հետ։ Պատարագի ժամանակ Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակվեց։

Մեր տեղեկություններով, երթին մասնակցելու համար վարչական ռեսուրս է կիրառվել՝ ցույց տալու համար, թե ինչքան մարդ է կողմ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։

Նշենք, որ Փաշինյանի հետ կողք կողքի քայլում են Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Դավիթ Խուդաթյանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Կոնջորյանը։ Հետեւից մի քանի շարքով նրանց անվտանգության աշխատակիցներն են քայլում։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31