Skip to main content

«Ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովի գլխավոր թեման կլինի կոալիցիայի կողմից տրվող անվտանգության երաշխիքները․ Reuters

Ուկրաինայի դաշնակիցները երեքշաբթի օրը կհանդիպեն Փարիզում՝ ապագա անվտանգության երաշխիքներում իրենց ներդրումը համաձայնեցնելու համար, որոնք Կիևը պետք է ստանա պատերազմի ավարտի դեպքում, հաղորդում է Reuters-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմիանա ավելի քան 27 առաջնորդների, ինչպես նաև ամերիկյան բարձրաստիճան բանակցողներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին՝ ուկրաինական, եվրոպական և ամերիկյան ընդհանուր դիրքորոշման մշակման լայնածավալ ջանքերի շրջանակում, որը հետագայում կարող է ներկայացվել Ռուսաստանին։

Բանակցություններն ակտիվացել են նոյեմբերին, սակայն առայժմ քիչ ազդակներ կան, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել ներկայիս առաջարկները, քանի որ տարածքային հարցը մնում է բանակցությունների առանցքային խոչընդոտը, իսկ մարտական գործողությունները չեն հանդարտվում, մեկնաբանում է պարբերականը։

Երեքշաբթի օրը դիվանագետները հայտարարել են, որ Փարիզում գտնվող ռազմական պաշտոնյաները պետք է թղթի վրա ամրագրեն կոնկրետ պարտավորությունները, մինչ այժմ ռազմական խոստումները հիմնականում անորոշ են եղել, նշում է Reuters-ը։

Հրավիրված 35 պատվիրակություններին ուղարկված և պարբերականի կողմից վերանայված հուշագրի համաձայն՝ հանդիպումը կկենտրոնանա բազմազգ ուժերին ներդրումների ապահովման վրա, որն իրականացվելու է հրադադարի դեպքում՝ Ուկրաինայի հետ համակարգված կերպով և ԱՄՆ աջակցությամբ։

Ըստ գործակալության տվյալների հուշագրում առաջարկվում է նաև համաձայնեցնել հետագա քայլերը՝ ուղղված Ուկրաինային աջակցության ուժեղացմանը և Ռուսաստանի վրա ճնշումների մեծացմանը, եթե Մոսկվան հրաժարվի բովանդակային բանակցություններից։

«Մենք համաձայնության ենք եկել անվտանգության երաշխիքների գործառնական մանրամասների շուրջ»,- գագաթնաժողովից առաջ լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան հայտնել է, որ կոալիցիայի կողմից երաշխիքների ամրապնդումը կարող է օգնել հստակեցնել ԱՄՆ-ի պարտավորությունները, որոնք ընդհանուր գծերով շարադրվել են Ուկրաինայի հետ երկկողմ բանակցությունների ընթացքում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930