Սուրբ Ծննդյան պատարագ՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

Վարչապետը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցում է Սուրբ Ծննդի պատարագի: Նրան ուղեկցում են իշխանական պատգամավորները։

Եկեղեցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը, Փաշինյանի խորհրդական Լիլիթ Մակունցը, պատգամավորներ և ուրիշներ։

Պատարագը մատուցվում է եկեղեցու հոգևոր տեսուչ, կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանի գլխավորությամբ։

Եկեղեցում մեծ թվով պետական պահպանության ծառայության աշխատակիցներ են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագից հետո՝ 13։00-ին, մեկնարկելու է ուխտերթ դեպի Երևանի Սուրբ Աննա եկեղեցի։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031