Թալինի եկեղեցում գտնվող ոստիկանները, իշխանությունների խմբակը գործում են օրենքից դուրս․ Աբրահամյան

Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ըստ այդմ` տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկանները, գործում են օրենքից դուրս:

Իշխանության կողմից նախաձեռնվող միջոցառումը, որը ոչ մի կապ չունի պատարագի հետ նույնն է, ինչը «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգի ներքո ցատկողների միջոցառումը, որտեղ որևէ հոգևոր բան գոյություն չունի:

Ապօրինությունը, ինքնախաբեյությունն ու ծաղրի առարկա դառնալը սրանց համար սովորական վիճակ է դարձել, որի ապահովման հովանավորները ուժային կառույցներներն են, ապօրինի հանձնարարություններ կատարողները, մնացած երևացող կամ չերևացող պաշտոնատար անձինք են»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031