Բաղրամյան պողոտայում «Lexus»-ում հայտնաբերվել են ատրճանակներ, թմրանյութեր և դանակներ

Դեկտեմբերի 29-ին, զենքի, ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից համատեղ միջոցառումների շնորհիվ Բաղրամյան պողոտա 45 հասցեի մոտից զենք, զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ինչպես նաև ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և «Lexus» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ոստիկանություն տեղափոխված, Երևանի բնակիչ 42-ամյա Հակոբ Ա․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ պահեստատուփով՝ լիցքավորված 8 փամփուշտով, դանակ, որի ընդհանուր երկարությունը կազմել է 22սմ, իսկ շեղբի երկարությունը՝ 13 սմ։ Բաճկոնի գրպանից հայտնաբերվել է գլանակ, որի մեջ առկա է եղել 5․27գ. բուսական զանգված, մոխրացված հետքերով 2 գլանակ, փաթեթ՝ 13 սերմերով։

Նույն տաբատի գրպանից հայտնաբերվել են փաթեթ՝ ընդհանուր 0․63 գ բուսական զանգվածով, դանակ, որի ընդհանուր երկարությունը կազմել է 12 սմ, իսկ շեղբի երկարությունը 9 սմ։

Կայքի տեղեկություններով Հակոբ Ա․-ն ոստիկանության Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «Lexus» մակնիշի ավտոմեքենայից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» գրառմամբ օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված 16 գնդիկներով և գազային բալոն, պատյանով դանակ, որի ընդհանուր երկարությունը կազմել է 40 սմ, իսկ շեղբի երկարությունը՝ 29 սմ, դանակ, որի ընդհանուր երկարությունը կազմել է 31 սմ, իսկ շեղբի երկարությունը՝ 18 սմ և ինքնաշեն թուր։

Նա ոստիկաններին հայտնել է, որ նշված ատրճանակը պատկանում է իրեն, որը հանդիսանում է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ, իսկ բուսական զանգվածները՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ են, որոնք իր անձնական օգտագործման համար են։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Հակոբ Ա․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031