Սյունիքում շմոլ գազից ընտանիքի 6 անդամներ են թունավորվել, որոնցից 3-ը երեխաներ են. նրանք Գորիսի ԲԿ–ում են

Դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացիներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Արաքսյա Ք․-ն, Երևանի բնակիչ 13-ամյա Մ․ Բ․-ն, Սյունիքի մարզի բնակիչներ 15-ամյա Խ․ Ք․-ն, 17-ամյա Վ․ Ք․-ն, 37-ամյա Վարսիկ Ք․-ն և 77-ամյա Վահան Ք․-ն։
Կայքի տեղեկություններով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23։30-ից սկսած վերջիններս հերթով լոգանք են ընդունել, որից հետո իրենց վատ են զգացել, փսխել և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031