Իրանի շուրջ նոր լարվածությունը մտահոգիչ է. Այն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանը. Աբրահամյան

Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ:

Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգության:

Անընդունելի է ցանկացած արտաքին միջամտություն, որը համերաշխության և ներքին խաղաղության փոխարեն կսրի իրավիճակն ու վտանգ կհասցնի բարեկամ երկրի ժողովրդի շահերին»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031