Skip to main content

Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 2-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի Նորապսակների փողոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930