Հայաստանն այն երկրների շարքում է, որի քաղաքացիությունը 2024թ. ստացել են գերազանցապես ռուսաստանցիները

2025թ. առաջին 11 ամիսներին ավելի քան 97 հազար ռուսաստանցի ստացել է քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն այլ երկրներում, ինչը 12 հազարով պակաս է, քան 2024թ․։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը՝ գործակալության հարցմանն ի պատասխան։

«2025թ․ առաջին 11 ամիսներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ներկայացրել են ավելի քան 97 հազար ծանուցում օտարերկրյա պետության քաղաքացիություն (հպատակություն) ձեռք բերելու կամ բնակության թույլտվություն կամ այլ փաստաթուղթ ստանալու մասին, որը հաստատում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու՝ օտարերկրյա պետությունում մշտական ​​բնակության իրավունքը»,- նշել է մամուլի կենտրոնը։

ՆԳՆ-ում ավելացրել են, որ 2024թ․ առաջին 11 ամիսներին ստացվել է նման 109 հազար ծանուցում։

«Դիտարկվող ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները հիմնականում տեղեկացրել են Գերմանիայում, Իսրայելում, Իսպանիայում, Հայաստանում եւ ԱՄՆ-ում քաղաքացիություն (հպատակություն) ձեռք բերելու եւ բնակության թույլտվություններ ստանալու մասին»,- ավելացրել է նախարարությունը։

Արտասահմանյան երկրում անձնագիր կամ բնակության թույլտվություն ստացած քաղաքացին պարտավոր է տեղեկացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Եթե Ռուսաստանի քաղաքացին անտեսի այս պահանջը, նա կարող է պատասխանատվության ենթարկվել՝ 500-1 000 ռուբլի տուգանքով կամ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 330.2 հոդվածով, որը նախատեսում է մինչեւ 200 հազար ռուբլի տուգանք կամ մինչեւ 400 ժամ պարտադիր աշխատանք։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031