Ձեր գործունեության արդյունքում է, որ հшնձնվեց Արցախը, իսկ Հայաստանի պետականությունն այսօր գտնվում է վտшնգի տակ․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանի նոր հայտարարությունը` իր գիտակցված ու դավաճանական քայլերի վկան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանը հայտարարել է՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը «մերը չի եղել», այլև Հայաստանը «այլևս մերն է բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում»։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ նման ձևակերպումները վտանգավոր են և չեն համապատասխանում իրականությանը։
«Մինչ ձեր իշխանության ղեկին հայտնվելը Հայաստանն էր մերը, նաև Արցախը։ Ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի պետականությունը այսօր գտնվում է վտանգի տակ»,- ասել է Սաղաթելյանը՝ Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031