Եվրոպայում անկանխատեսելի են համարում Զելենսկու և Թրամփի միջև հանդիպման ցանկացած արդյունքը․ CNN

ԱՄՆ պաշտոնյաները հույս են հայտնել, որ կիրակի օրը Ֆլորիդայում կայանալիք ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն արդյունավետ կլինի՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցողների կողմից մեկ շաբաթ տևած ինտենսիվ ջանքերից հետո, հայտնում է CNN-ը:

Թեև պաշտոնյաները չեն նշել հանդիպման կոնկրետ նպատակը, Զելենսկին ուրբաթ օրը Axios պարբերականին հայտնել է, որ կցանկանար շրջանակային համաձայնագիր կնքել պատերազմի դադարեցման վերաբերյալ:

Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ կիրակի օրը կայանալիք հանդիպմանը եվրոպական առաջնորդների մասնակցություն չի սպասվում: Եվրոպացի պաշտոնյաները նաև նշել են, որ ուկրաինացիները ամիսներ շարունակ փորձել են հասնել Զելենսկու և Թրամփի հանդիպմանը:

Եվրոպացիները դրական հանդիպում են ակնկալում, քանի որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հարաբերությունների ներկայիս դինամիկան բնութագրում են որպես արդյունավետ: Այդուհանդերձ, նրանք խոստովանում են, որ Թրամփի հետ ցանկացած հանդիպման ելքն անկանխատեսելի է:

«Թրամփի դեպքում ցածր ռիսկայնությամբ սցենարներ չեն լինում», — ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից մեկը

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031