«Թույլ չտալ Հայաստանում բռնատիրության հաստատում». Հանդիպել են «Հայաքվե»–ի ու ՀՅԴ–ի ներկայացուցիչները

Դեկտեմբերի 25-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «ՀայաՔվեի» վարչության և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների միջև։

Տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երկրում սաստկացող բռնաճնշումների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխող վարչախմբի աննախադեպ արշավի ֆոնին` քննարկվեց երկու կառույցների ջանքերի համակարգումը Հայաստանում սահմանադրական կարգի պաշտպանության և քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման նպատակով։

Մասնավորապես արձանագրվեց, որ եվրոպական տարբեր կառույցները վերջին շրջանում ավելի հաճախակի են կիրառում երկակի ստանդարտներ և փաստացի անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում գործող վարչախմբին՝ անարգել խախտելու ազգային արժեքները պաշտպանող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները։

Որոշվեց, որ քննարկումները կշարունակվեն` ներառելով ազգային դաշտում գործող այլ առողջ հասարակական և քաղաքական կազմակերպություններին՝ նպատակ ունենալով թույլ չտալու Հայաստանում բռնատիրության հաստատումը և ցանկացած հակասահմանադրական ճանապարհով դրա վերարտադրությունը»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031