ԱՄՆ-ն ցանկանում է երկխոսություն սկսել Գրենլանդիայի ժողովրդի հետ․ հատուկ դեսպանորդ Լենդրի

Սպիտակ տունը ցանկանում է երկխոսություն սկսել Գրենլանդիայի բնակիչների հետ՝ նրանց ապագա զարգացումը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ նորանշանակ հատուկ բանագնաց Ջեֆ Լենդրին՝ դանիական կղզու նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների ֆոնին:

«Դե ինչ, ես կարծում եմ, որ մեր քննարկումը պետք է տարվի Գրենլանդիայի իրական բնակիչների՝ գրենլանդացիների հետ։ Ի՞նչ են նրանք ուզում… Տեսեք, Միացյալ Նահանգները միշտ հյուրընկալ կողմ է եղել։ Մենք այնտեղ չենք գնում որևէ մեկին նվաճելու կամ, օրինակ, որևէ մեկի երկիրը զավթելու համար», — հայտարարել է Լենդրին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հատուկ բանագնացը Գրենլանդիայի նկատմամբ երկրի հետաքրքրությունը բացատրել է նրանով, որ կղզին երկար ժամանակ գտնվել է աշխարհաքաղաքական ստվերում, մինչդեռ Չինաստանն այնտեղ ակտիվություն է հանդես բերում, իսկ Եվրոպան անտեսում է տարածաշրջանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես «հզորագույն տնտեսության տեր», Գրենլանդիային առաջարկում է «անվտանգության ապահովման արագ միջոց»՝ աշխարհագրորեն գտնվելով շատ ավելի մոտ, քան եվրոպական գործընկերները:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031