Ֆրանսիայում սկանդալ է ծագել՝ Ելիսեյան պալատում տեղի ունեցած գողության պատճառով․ Le Figaro

Ելիսեյան պալատի աշխատակիցը երկու տարի շարունակ ճենապակյա սպասք է դուրս բերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նստավայրից։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro թերթը։

Թերթի տվյալներով՝ սեղանապետ Թոմաս Մ.-ն, ով պատասխանատու է եղել սեղանների սպասքավորման և սպասքի հաշվառման համար, հափշտակել է Սևրի ճենապակուց պատրաստված շուրջ հարյուր իր՝ տասնյակ հազարավոր եվրո արժողությամբ, այդ թվում՝ բաժակներ, ափսեներ և այլ առարկաներ, որոնք պատկանում են Ֆրանսիայի մշակութային ժառանգությանը:

Ինչպես հաղորդվում է նյութում, աշխատակիցը՝ կորուստները թաքցնելու համար կեղծել է գույքագրման փաստաթղթերը և գողացված իրերը փոխանցել է ճենապակու կոլեկցիոներ Ժիսլեն Մ.-ին, ով աշխատել է որպես Լուվրի սրահներից մեկի հսկիչ:

Դատարանի որոշմամբ՝ երկու տղամարդիկ էլ պարտավորվել են վերադարձնել գողացված գույքը. կոլեկցիոներին արգելվել է աշխատել Լուվրում, իսկ մետրդոտելը հեռացվել է Ելիսեյան պալատում զբաղեցրած պաշտոնից, եզրափակվում է տեքստում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031