Վաղը լինելու ենք Էջմիածնում, փորձելու ենք ամեն ինչ անել, որ այդ օրը, որ նրանք ուզում են սարքել ամոթի օր, դառնա համերաշխության տոն․ Նարեկ Կարապետյան

Վաղը լինելու ենք Էջմիածնում, փորձելու ենք ամեն ինչ անել, որ այդ օրը, որ նրանք ուզում են սարքել ամոթի օր, դառնա տոն, համերաշխության տոն։

Ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միջոցով ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Վարչապետ Փաշինյան, մի արա այդ բանը։ Եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով՝ մի ուղարկիր այնտեղ քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի հրահրիր սադրանքներ, մի պառակտիր մեր ժողովրդին։ Նվեր մի արա մեր թշնամիներին, որպեսզի վաղը Բաքվի հեռուստատեսությամբ չմիացնես ու չտեսնես, թե ինչպես են հայերը իրար հետ խժդժության մեջ մտնում, բախվում Էջմիածնի պատերի տակ։
Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ բոլոր կողմերին, թե պետական աշխատակիցներին, ում ստիպողաբար, քաղաքացիական հագուստով ուժային կառույցներին բերելու են, թե մեր հավատավոր ժողովրդին։ Լինելու ենք այնտեղ հավատավոր ժողովրդի հետ և փորձելու ենք ամեն ինչ անել, որ այդ օրը, որ նրանք ուզում են սարքել ամոթի օր, դառնա տոն, համերաշխության տոն։ Պետք է իրար հետ անենք»,- նշել է Կարապետյանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031