Ռուսաստանը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղու» պարամետրերի վերաբերյալ․ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի վերաբերյալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Նրա խոսքով՝ հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն, սակայն Մոսկվան բաց է քննարկելու ինչպես նախաձեռնության բովանդակությունը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Կալուգինը նշել է, որ «դրա համար հիմքերը բավարար են»։ Ըստ էության, խոսքը երթուղու այն հատվածի մասին է, որը նախկինում համաձայնեցվել էր եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, ընդգծել է դիվանագետը։

«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղին», որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է, Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա ունի։ Տարածաշրջանում օգտագործվում է ռուսական երկաթուղային ռելսամիջի լայնությունը։ Ճանապարհը մեծ մասամբ անցնելու է մեր սահմանապահների պատասխանատվության գոտով», — նշել է Կալուգինը։

Եզրափակելով՝ նա մատնանշել է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ ընդգծելով, որ առանց Ռուսաստանի մասնակցության նախաձեռնության իրականացումը դժվարին է լինելու։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031