Հայաստանի իշխանությունները ԵՄ-ից վերցրած գումարները կծախսեն ընդդիմությանը վարկաբեկելու համար․ ընդդիմադիր պատգամավոր

ՀՀ իշխանությունները ԵՄ-ից վերցրած գումարները կօգտագործեն ընդդիմությանը վարկաբեկելու համար։ Այս կարծիքը լրագրողներին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատասխանելով Կալլասի հայտարարության վերաբերյալ հարցին։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանի կառավարության պաշտոնյաները էապես չեն հերքել կոչի մասին հաղորդագրությունը և նույնիսկ հաստատել են հիբրիդային պատերազմի գաղափարը, չնայած, ի տարբերություն Կալասի, նրանք չեն նշել «սպառնալիքի» կոնկրետ աղբյուրը։

Պատգամավորը համաձայնել է այն տեսակետի հետ, որ դա միջամտություն է երկրի ներքին գործերին և հիշեցրել, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպման ժամանակ շատ բարձր է գնահատել այնտեղ ընտրությունների ժամանակ իրականացված աշխատանքը։ «Իսկ այնտեղ ամեն ինչ տեղի էր ունենում նույն՝ «հիբրիդային պատերազմ» կոչվող սցենարով։ ԵՄ-ն լուրջ աջակցություն ցուցաբերեց ընտրություններում, արգելվեցին կուսակցությունները։ ՌԴ-ում գտնվող ընտրողների հետ կապված լուրջ խնդիրներ եղան, նրանց հնարավորություն չտվեցին մասնակցել ընտրություններին, բայց ԵՄ-ում բնակվողների համար որևէ խոչընդոտ չկար։ Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները անկասկած՝ ԵՄ-ից փող են վերցնում սեփական կարիքների համար։ ԵՄ-ից վերցված ողջ գումարը իշխանությունները կծախսեն ընդդիմությանը վարկաբեկելու վրա», — ընդգծել է պատգամավորը:

Պատգամավորը թվարկել է քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու փորձերի արդեն իսկ առկա «ձեռքբերումները»՝ ֆեյքերի ֆաբրիկա, ապատեղեկատվություն, այսինքն՝ ողջ ռեսուրսը ծախսվում է նման բաների վրա. «Քանի որ նրանք նույնիսկ չեն հերքում, ստացվում է, որ կառավարությունը մտադիր է նաև հետագայում գործել նույն ոգով և գումարները ծախսել հենց դրա վրա»։

Նա հիշեցրել է, որ նույնիսկ «Սրբազան պայքար» շարժման ժամանակ ընդդիմությունը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում այլախոհների դեմ պայքարի վրա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031