Մեկ շաբաթում գրանցվել է 166 արտակարգ դեպք. 81 հրդեկ, 6 ինքնասպանության փորձ զոհվել է 11, փրկվել 3 մարդ

Դեկտեմբերի 8-14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 81, փլուզման, երկաթգծի ուղիներին պատահարի, դարափուլի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, պայթյունի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, մերկասառույցի՝ 4, կեղծ ահազանգի՝ 3, ուժեղ քամու, թունավորման՝ 5-ական, ինքնասպանության փորձի՝ 6, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 43, հրդեհի կեղծ կանչի՝ 21, 47 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 27 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 38 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 29 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 107, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031