Skip to main content

Նման բան չկա. ԱՍՀ նախարարը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։

Նա նշել է, որ որոշ շրջանակներ հատուկ հիբրիդային հարձակումների պայմաններում փորձում են վախ և տագնապ տարածել ժողովրդի մեջ՝ պնդելով, թե կենսաթոշակային տարիքը բարձրացվելու է:

«Մեջ են բերում վարչապետի խոսքերն Ազգային ժողովից, թե ինչ տարիք է 63-ը կամ 65-ը. մարդ կարող է այդ տարիքում աշխատել, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, պրոդուկտ ստեղծել, ինչն իրոք այդպես է, որովհետև ժամանակակից գիտությունը, բժշկությունը մեզ թույլ են տալիս ապրել շատ ավելի երկար, առողջ լինել շատ ավելի երկար տարիներ և, այո, նաև աշխատել։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը․ դա լկտի սուտ է»,- հայտարարել է Թորոսյանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31