Հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից. Պաշտպան

Նկատի ունենալով, որ եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվում է, այսօր դատարանին ներկայացված դիմումով հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից և խնդրել հետաձգել դատական նիստը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Մյուս դատական նիստը լինելու է հինգշաբթի` ժամը 14:00», – հավելել է նա։

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին փաստաբանը միջնորդել էր, որպեսզի փոխվի Սրբազանի խափանման միջոցը, քանի որ նա պետք է մասնակցեր Եպիսկոպոսաց ժողովին։

Դատավոր Ֆարոխոյանը միջնորդության քննությունը հետաձգել էր, այն պետք է կայանար այսօր։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031