Ռուսաստանը ոչ մեկին չվստահելու շատ պատճառներ ունի. Թուրքիայի արտաքին գործերի նախարար

Ռուսաստանը ոչ մեկին չվստահելու շատ պատճառներ ունի, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Դոհայում, 23-րդ համաժողովում՝ մեկնաբանելով պատերազմն Ուկրաինայում, տեղեկացրել է Arti Gercek-ը։

«ԱՄՆ բացակայության պայմաններում Եվրոպային, ըստ երեւույթին, անհրաժեշտ են ավելի կրեատիվ, կայուն եւ երկարաժամկետ լուծումներ։ Իմ կարծիքով՝ պատերազմին վերջ դնելու միակ իրատեսական միջոցը կողմերին խաղաղ բանակցությունների բերելն է, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ուժով»,- ասել է նա։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ավելին՝ բանակցություններն արդեն վարվում են։

«Եվրոպան բազմաթիվ պատճառներ ունի Ռուսաստանին չվստահելու։ Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանն ունի բազմաթիվ պատճառներ ոչ մեկին չվստահելու»,- ավելացրել է նա

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031