Չինաստանն իրական uպառնալիք է Միացյալ Թագավորության համար. Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Չինաստանն անվանել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության սպառնալիք, բայց կողմ է արտահայտվել Պեկինի հետ համագործակցությանը, հաղորդել է Reuters-ը։

«Այո՛, սա մի երկիր է, որն իրական սպառնալիք է ներկայացնում Միացյալ Թագավորության ազգային անվտանգության համար», — պնդել է բրիտանական կառավարության ղեկավարը Լոնդոն Սիթիի լորդ-քաղաքապետի կողմից ամեն տարի կազմակերպվող ավանդական ճաշկերույթի ժամանակ։

Միևնույն ժամանակ, Սթարմերը քննադատել է Լոնդոնի և Պեկինի միջև ամուր հարաբերությունների բացակայությունը։

«Ժամանակն է լուրջ մոտեցման, մերժելու «Ոսկե դար» կամ «Սառցե դար» պարզունակ երկուական ընտրությունը և ընդունելու այն ակնհայտ փաստը, որ հնարավոր է աշխատել և առևտուր անել երկրի հետ», — ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031