Դատարանների բեռնաթափում, թվայնացում և գործերի քննության ժամկետներ. Գալյանն անդրադարձել է կարևոր ծրագրերի

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» միջոցառմանը։

ԱՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարն անդրադարձել է մի շարք ծրագրերի`

1)Դատարանների բեռնաթափում.

Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին և թվայնացման բարեփոխումներին
Գումարի բռնագանձման փոքր գործերը (մինչև 2 մլն դրամ) փոխանցվել են նոտարներին կամ արբիտրաժին՝ քաղաքացիական դատարանների բեռնվածությունը նվազեցնելով շուրջ 80%-ով՝ մոտ 6 անգամ:
2)Դատարանների թվայնացում․

Քաղաքացիական և վարչական դատավարությունը ամբողջությամբ թվայնացված է։
Սնանկության համակարգի թվայնացված տարբերակը պատրաստ կլինի 2026 թվականին:
3)Գործերի քննության ողջամիտ ժամկետներ.

Նախատեսվում է, որ առաջին ատյանի քաղաքացիական և վարչական գործերի համար կսահմանվի 6 ամսվա դատավարական ժամկետ։
Դատարանը կարող է երկարացնել այդ ժամկետը միայն պատճառաբանված որոշմամբ։
Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բիզնեսի համար կանխատեսելի իրավական դաշտի ապահովմանը, դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու ներդրումային միջավայրի զարգացմանը նպաստող նոր նախաձեռնություններին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031