Վահան Կոստանյանը և Մենելաոս Մենելաուն անդրադարձել են Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Նոյեմբերի 24-ին Նիկոսիայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի հարցով հույն կիպրական կողմի բանակցող Մենելաոս Մենելաուի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կիպրոսի հարցին առնչվող վերջին զարգացումների, այդ թվում՝ բանակցությունների ներկայիս վիճակի և դրանց հետագա առաջխաղացման հեռանկարների վերաբերյալ։ Պաշտոնյաները երկուստեք վերահաստատել են, որ համապարփակ և արդար կարգավորումը շարունակում է կարևոր մնալ տարածաշրջանային երկարաժամկետ կայունության համար։

Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Երկու կողմերն էլ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունների սերտ համակարգման և կանոնավոր քաղաքական երկխոսության պահպանման կարևորությունը։ Նշվել է, որ երկու երկրների միջև երկարամյա գործընկերությունը ամուր հիմք է ծառայում տարածաշրջանային և միջազգային հարցերում համագործակցության ընդլայնման համար։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930