Մասիսի ավագանին համայնքապետ է ընտրում. ՔՊ–ն չի մասնակցում (ուղիղ)

Մասիսի ավագանին այսօր՝ նոյեմբերի 17–ին, նիստ է գումարել, որի օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է։ ՔՊ խմբակցությունը նիստին չի մասնակցում։

Ամենայն հավանականությամբ, ՔՊ–ն որոշել է հասնել նրան, որ ավագանին նիստեր չկարողանա գումարել և վարչապետը նշանակի համայնքապետի պաշտոնակատար։

Հիշեցնենք, որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շաբաթներ առաջ դատարանի որոշմամբ ազատազրկվել է 6 տարի երեք ամիս ժամկետով։ Դրանից հետո նա հոկտեմբերի 31–ին ուղերձ է հղել ՔԿՀ-ից, որտեղ հայտնել է, որ դիմել է՝ դադարեցնելու ավագանու անդամի լիազորությունները:
Հիշեցնենք, որ Համբարձումյանը անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի քաղաքապետը կալանավորվել էր:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930