Նոյեմբերի 22-ին Դուբայում տեղի կունենա «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

Նախադեպը չունեցող միջազգային մրցանակաբաշխություն, որն իր շուրջն է համախմբելու աշխարհասփյուռ պատվավոր հայորդիներին արժանին մատուցելու նրանց՝ նոր ձևաչափով և նոր նշաձողով։

«Պրեստիժ Մեդիա»-ի ճանապարհները վերջին մեկ տարվա ընթացքում տարել են դեպի Վենետիկ, Փարիզ։ Նոյեմբերի 22-ին այդ ճանապարհները կտանեն նաև Դուբայ, որտեղ կմեկնարկի «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխությունը։

Տարիների նվիրումն ու վաստակն արժևորող նախաձեռնությունը, որտեղ մեկտեղվում են մասնագիտական հարուստ ճանապարհն ու անձնային բացառիկ որակները, արժանանում են «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխության բարձր գնահատականին։

Այդպիսի գնահատականի արժանացած 80 խոշոր ընկերություն, ամենաբարձր մակարդակով կազմակերպված միջոցառումների հարյուրավոր պատվավոր հյուրեր, տասնյակ նոր բիզնես կապեր, ծանոթություններ ու համատեղ նախագծեր․ ահա այն արդյունքները, որոնք գրանցվել են «Պրեստիժ Մեդիա»-ի աննախադեպ հաջողությունների մատյանում։

2025 թվականի հունիսի 9-ին Փարիզի սիրտը բաբախեց հայերեն, 2025 թվականի նոյեմբերին հայերեն կշողարձակի Մերձավոր արևելքի մարգարիտը դարձած Դուբայը։

«Պրեստիժ Մեդիա» մրցանակաբաշխությունը կվարի սիրված հեռուստահաղորդավար, Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Տարեվերջյան ամենաշքեղ մրցանակաբաշխության մասնակիցն ու պատվավոր հյուրը դառնալու և այլ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 091 669 878:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031