Միջազգային մասնագետները կայցելեն Հայաստան. GITC/ACT քոլեջն ու ամերիկյան MOSAIC-ը հուշագիր են ստորագրել

Նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և ՀՕՖ մարքեթինգի և զարգացման գծով գործադիր տնօրեն Բրի Կարիլիոյի ներկայությամբ կայացել է GITC/ACT քոլեջի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և ամերիկյան MOSAIC ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Թոնի Շիենայի հանդիպումն ու համագործակցության հուշագրի ստորագրումը։

Այս մասին հայտնել է դեսպանությունը:

580543306_1278480350990014_3603076533016585621_n.jpg (323 KB)

Հուշագրով կողմերը նախատեսում են մեկնարկել նոր համատեղ կրթական ծրագիր, որը կկենտրոնանա հետախուզական վերլուծության (intelligence), համընդհանուր անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտների խորացված ուսումնառության վրա։

Ծրագրի շրջանակում MOSAIC-ի առաջատար միջազգային մասնագետները կայցելեն Հայաստան՝ ACT ուսանողներին փոխանցելու համաշխարհային չափանիշներին համապատասխան գիտելիքներ, իրականացնելու մասնագիտական վերապատրաստումներ և զարգացնելու ժամանակակից անվտանգային միջավայրում պահանջված հմտություններ։

Դեսպան Մկրտչյանը ողջունել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այս համագործակցությունը կնպաստի Հայաստանում անվտանգության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031